Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ժնևի բանակցությունները ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ ամենաինտենսիվն էին վերջին տարիների ընթացքում. Ադրբեջանի ԱԳՆ

Հունվար 30,2020 22:50

Հայաստանի և Ադրբեջանի արտագործնախարարների՝ Ժնևում տեղի ունեցած բանակցություններն ամենաինտենսիվն էին վերջին տարիներին, կողմերը պայմանավորվել են առաջիկայում հանդիպել: Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» ասել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լեյլա Աբդուլլաևան:

«Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարների՝ Ժնևում անցկացված բանակցությունները ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ ամենաինտենսիվն էին վերջին տարիների ընթացքում: Կողմերը քննարկել են համանախագահների ներկայացրած օրակարգը: Այդ կապակցությամբ քննարկվել են 2019թ. առաջ քաշված առաջարկները, մասնավորապես, ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու, հումանիտար փոխանակության վերաբերյալ, կարգավորման հիմքում ընկած սկզբունքներն ու տարրերը, Հելսինկյան եզրափակիչ ակտի կետերն ու սկզբունքները, ի  վերջո, բանակցային գործընթացի ինտենսիվացումը: Նախարարները պայմանավորվել են առաջիկայում կրկին հանդիպել»,- ասել է Աբդուլլաևան:

Հայաստանի ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանն էլ գործակալության հետ զրույցում նշել է, որ «ինտենսիվ քննարկումների» ընթացքում բարձրաձայնվել է հարցերի լայն շրջանակ՝ կապված Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման, 2019թ. ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու հետ:

«Քննարկվել է նաև կարգավորման գործընթացի առաջմղման ժամանակացույցը և օրակարգը: Մնացականյանն ընդգծել է Արցախի ժողովրդի ընտրված ներկայացուցիչների խաղաղության գործընթացում ներգրավելու անհրաժեշտությունը»,- ասել է Նաղդալյանը:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031