Այսօր առավոտյան ժամը 10.30-ի սահմաններում Գյումրու Անի թաղամասի բնակարաններից մեկում հայտնաբերվել էր 1989 թվականին ծնված Մ. Մ.֊ի դի։ Վերջինս չէր պատասխանել դռան թակոցներին ու հեռախոսազանգերին։ Հարազատները զանգահարել են ԱԻՆ-ի 911 ահազանգման կենտրոն, դեպքի վայր են մեկնել փրկարարները, սակայն մինչ նրանց հասնելը տեղի ուժերով բացվել էր դուռը։
Շիրակի դատախազ Կարեն Գաբրիելյանի տեղեկացմամբ, ըստ դեպքի վայրի և դիակի զննության, բռնության և հանցագործության հետքեր չեն հայտնաբերվել։ Նշանակված է դատաբժշկական փորձաքննություն, սակայն մինչ եզրակացությունը ստանալը, վաղը դիահերձում կատարելուց հետո նախնական տվյալներ կունենան մահվան պատճառի մասին։
Կինն ամուսնացած է, ունի երկու երեխաներ՝ 2 և 4 տարեկան, որոնք, ըստ տեղեկությունների, եղել են տանը։ Նրա դին հայտնաբերվել է լոգարանում։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ