ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) հունվարի 28-30-ին Ժնևում առանձին-առանձին, հետո համատեղ հանդիպումներ են ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հետ: Հանդիպումներին մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:
Հանդիպումներից հետո տարածված համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ համանախագահներն ու նախարարները քննարկել են հետևյալ օրակարգային հարցերը. 2019թ. քննարկված առաջարկների և պայմանավորվածությունների իրականացում և հնարավոր հետագա քայլեր՝ բնակչությանը խաղաղության նախապատրաստելու ուղղությամբ, ապագա կարգավորման հիմքերը ձևավորող սկզբունքներն ու տարրերը, ինչպես նաև խաղաղության գործընթացի առաջընթացի օրակարգը և ժամանակացույցը:
Համանախագահները վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ օգնելու կողմերին գտնել խաղաղ լուծում հակամարտությանը, ինչպես նաև կարևորել են նախաձեռնողականությունն ու փոխզիջումների ոգին՝ հանուն հարատև և արդար խաղաղության:
Նախարարները համաձայնել են կրկին հանդիպել մոտ ապագայում՝ համանախագահների հովանու ներքո:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ