Հայաստանը ԵԱ-ին կմասնակցի հավաքականի ամբողջական կազմով:
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականը այսօր «Օլիմպավանում» բաց մարզում անցկացրեց լրատվամիջոցների ներկայացուցիչների համար, որի ընթացքում գլխավոր մարզիչ Էդուարդ Սահակյանը հայտարարեց Եվրոպայի առաջնություն մեկնող ըմբիշների անունները:
Կարդացեք նաև
Փետրվարի 10-ից 13-ին Հռոմի մրցագորգում հանդես կգան. 55 կգ՝ Ռուդիկ Մկրտչյան, 60 կգ՝ Գեւորգ Ղարիբյան, 63 կգ՝ Սահակ Հովհաննիսյան, 67 կգ՝ Կարեն Ասլանյան, 72 կգ՝ Մալխաս Ամոյան, 77 կգ՝ Կարապետ Չալյան, 82 կգ՝ Ռուբեն Ղարիբյան, 87 կգ՝ ՄԱքսիմ Մանուկյան, 97 կգ՝ Արթուր Ալեքսանյան, 130 կգ՝ Դավիդ Օվասապյան:
Հավաքականը Իտալիա կմեկնի փետրվարի 8-ին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ