Լրահոս
Օրվա լրահոսը

«Պոլսի հայոց պատրիարքն ասում է այն, ինչ ստիպված է ասել». Զարեհ Սինանյան

Հունվար 30,2020 18:40

«Պոլսի հայոց պատրիարքն ասում է այն, ինչ պետք է ասի: Իրականում, մեր պատրիարքների հայտարարություններում բովանդակային առումով բան չի փոխվում, եւ դա պայմանավորված է նրանով, որ իրենք կոնկրետ քաղաքական-սոցիալական միջավայրում են ապրում եւ ստիպված են ասել այն, ինչ ասում են»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով Պոլսի նորընտիր հայոց պատրիարք Տ. Սահակ Եպիսկոպոս Մաշալյանի հայտարարությանը, թե Թուրքիայի հայ համայնքը տարբերվում է հայկական սփյուռքից, որը 100 տարի հետ է մնացել, որովհետեւ իր հիշողության մեջ շարունակում է կրել ցեղասպանության ողբերգությունը, ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:

https://www.facebook.com/aravot.am/videos/571013333454244/

Նա նշեց՝ իր մոտեցումը նույնն է պատրիարքի նաեւ այն հայտարարության շուրջ, որը քննադատում էր ԱՄՆ սենատի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման  բանաձեւի ընդունումը: «Երբ երիտասարդ էի, նման հայտարարությունները սրտին մոտ էի ընդունում: Հիմա հասկանում եմ, որ դրանք արտացոլում են այն քաղաքական-հասարակական միջավայրը, որտեղ ապրում են Պոլսի հայոց պատրիարքները»,-նշեց Զարեհ Սինանյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031