Հունվարի 29-ին Դիլիջանում տեղի է ունեցել Ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված, «Մարտական խաչ» 1-ին աստիճանի ասպետ Վլադիմիր Ալիխանյանի ծննդյան օրվան նվիրված միջոցառում։ Միջոցառմանը ներկա էին Վլադիմիրի ծնողները, հարազատները, Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մանե Ղազումյանը, Դիլիջանի զորամասի տանկային գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Հակոբ Գերյանը, մայոր Սամսոն Կասեմյանը, Արցախի Հանրապետության ՊՆ ռազմահայրենասիրական դաստիարակության վարչության պետ, գնդապետ Վրեժ Իշխանյանը, մայոր Դավիթ Օհանջանյանը:
Միջոցառման սկզբում ներկաները ծաղիկներ են խոնարհել Վլադիմիր Ալիխանյանի շիրիմին: Վլադիմիրի և հայրենիքի մյուս նվիրյալ նահատակների համար աղոթք է հնչեցրել Տեր Շավարշ քահանա Սիմոնյանը:
Այնուհետև միջոցառումը շարունակվել է ավագ դպրոցում:
Վլադիմիրի և Ապրիլյան քառօրյայի, Արցախյան ազատամարտի նահատակների հիշատակին հարգանքի ու խոհարհումի խոսքեր են հնչեցրել ուսուցչուհի Քնարիկ Ուլիխանյանը, գնդապետ Վրեժ Իշխանյանը, Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, Վլադիմիրի մայրը՝ Աննա Մուկուչյանը, բարի և խաղաղ ծառայություն է մաղթել մեր զինվորներին։
Կարդացեք նաև
Հայրենասիրական երգերով հանդես են եկել ՀՀ ԶՈւ երգի, պարի համույթի մենակատարները:
Տավուշի մարզպետարան