Լրահոս
Օրվա լրահոսը

Սաքունցն Արման Եղոյանին հորդորեց ամոթխած չլինել «Ստամբուլյան կոնվենցիայի» մասին խոսելիս, Եղոյանն էլ վիճեց՝ «Ստամբուլյան կոնվենցիան CEPA-ի հետ կապ չունի. «Մենք նման հանձնառություն չունենք»

Հունվար 30,2020 17:45

Այսօր ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նիստում քննարկվեց Հայաստան-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ճանապարհային քարտեզի կիրարկման գործընթացում ՀԿ-ների եւ քաղհասարակության դերը:

ՀՀ-ԵՄ համաձայնագրով նախատեսվում է պլատֆորմ ստեղծել:

«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի» ղեկավար Արթուր Սաքունցը քննարկման ժամանակ առաջարկություն արեց. «Ես կհորդորեի, որպեսզի թե՛ կառավարությունը, թե՛ ԱԺ-ն ամեն ջանք գործադրեր՝ ՀՀ-ԵՄ համաձայնագրի հանրային իրազեկումն ապահովելու ուղղությամբ: Սա վերցրած պարտավորություն է, որն ունենալով նախկին տխուր օրինակը, երբ փողը վերցնում էին, բայց գործողություն չէին կատարում եւ ամոթխած էին նույնիսկ եվրոպական արժեքների մասին բարձրաձայնելու, կարծում եմ, բովանդակային մասի տեսանկյունից ոչ միայն քաղհասարակությունը, քաղհասարակությունը կկազմակերպի՝ անկախ նրանից, թե պլատֆորմում կլինենք, չենք լինի, կհրապարակենք, մշտադիտարկման արդյունքներ կներկայացնենք, բայց մենք ակնկալում ենք իշխանության, կառավարության եւ ԱԺ պատգամավորների ջանքերը՝ սկզբունքային դիրքորոշում արտահայտելու՝ համաձայնագրով արձանագրված բովանդակային նշանակության խնդիրների լուծման ուղղությամբ՝ հանրային հարթակներում: Զսպված չմնալ, տուրք չտալ պոպուլիստական, կամ մարդու իրավունքների սկզբունքներին դեմ ասվող տարբեր բաներին, մարգինալ խմբերի կողմից հնչեցվող մտքերին: Մի բան արեք, Ստամբուլյան կոնվենցիան ձեզ օրինակ»:

Հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանն արձագանքեց. «Բայց Ստամբուլյան կոնվենցիան CEPA-ի (Armenia-The EU Comprehensive and Enhanced Partnership Agreement) հետ ի՞նչ կապ ունի»:

Սաքունցը պատասխանեց, որ մարդու իրավունքների հետ կապված բոլոր հարցերի հետ կապ ունի: Նա ասաց, որ պատգամավորները պետք է սկզբունքային լինեն: Եղոյանն էլ ասաց. «Ստամբուլյան կոնվենցիան որեւէ կապ չունի CEPA-ի համաձայնագրի հետ կապ չունի, այն Եվրոպայի խորհրդի կոնվենցիա է, որեւէ կապ չունի ՀՀ-ԵՄ հարաբերությունների հետ: Մենք ԵՄ-ի հետ մեր երկկողմ հարաբերություններում ու համաձայնագրի կիրարկման գործընթացում այդ կոնտեքստում որեւէ նման հանձնառություն չունենք»:

Սաքունցն էլ հակադարձեց՝ ասելով. «Ընտանեկան բռնության դեմ պայքարի, օրենսդրության, դրա ընդունման եւ կիրարկման ապահովումը ԵՄ-ի հետ է»: Եղոյանն էլ վիճեց. «Այն, ինչ ասում եք, ես հասկանում եմ: Ես էլ կարող եմ դա ասել՝ մի քիչ ավելի պերճախոս, բայց Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը որեւէ կապ չունի CEPA-ի կոնվենցիայի հետ: Տասնյակ կոնվեցիաներ կան մարդու իրավունքների հետ կապված, իրավական տեխնիկայի տեսանկյունից եկեք լինենք ճշգրիտ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031