«Դե, ինքը հայտարարեց, որ այլեւս ընկերներ չենք: Այո, անսպասելի էր այդ հայտարարությունը, որովհետեւ դա իր կողմից շատ մեծ սխալ էր»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի հայտարարությանը, որ ինքն ու Ալեն Սիմոնյանն այլեւս ընկերներ չեն:
Ինչ վերաբերում է տեղեկություններին, թե Արթուր Վանեցյանն Ալեն Սիմոնյանին է ասել, որ Հրայր Թովմասյանը ցանկանում է ծառայություններ մատուցել իշխանությանը, Ալեն Սիմոնյանը նշեց, որ իր հեռախոսազրույցները չի ձայնագրում:
Սիմոնյանը նաեւ ասաց՝ իր տեղեկություններով՝ Արթուր Վանեցյանը մեծ գումարներ ունի, բայց նոր Հայաստանում գումարով հարց չի լուծվում:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ