«Ռոբերտ Քոչարյանը երկրորդ նախագահ չէ, նա երբեւէ չի ընտրվել ՀՀ նախագահ: Երկու ընտրություններն էլ վստահություն չեն ներշնչում քաղաքացիներին»,-լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ արձագանքելով լրագրողի հարցին՝ «երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ…»:
Լրագրողը շարունակեց հարցադրումը՝ մեջբերելով Ռոբերտ Քոչարյանի կարծիքը, որ ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրությունների կարիք կա: «Կարծում եմ՝ պարոն Քոչարյանը կտրված է իրականությունից, ինչպես որ միշտ է կտրված եղել: ՀՀ-ում որեւէ արտահերթ գործընթացի կարիք չկա»,-պատասխանեց Ալեն Սիմոնյանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ