Սահմանադրական դատարանի խնդրի լուծման ժամկետ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանին հայտնի չէ, բայց նա ենթադրում է, որ առաջիկա մեկ կամ երկու ամսում այդ թեման մեկընդմիշտ կփակվի: Այս մասին նա այսօր նշեց լրագրողների հետ ճեպազրույցում:
Սիմոնյանը փակագծեր բացել չնախընտրեց. «Իրավական գործընթացների մասին է խոսքը, որոնք, ըստ իս, ավարտին են հասնում: Դրանցում լուծումներ են լինելու: ՍԴ-ն որպես վայր, որը մնացել է հին աշխարհում, ազատվելու է եւ հայտնվելու է նոր ՀՀ-ում՝ Հրայր Թովմասյանն ուզի, թե չուզի»:
Սիմոնյանը հավելեց. «Հրայր Թովմասյանն ընդհանրապես պետք է չլիներ ՍԴ նախագահ, դա այլ խոսակցության թեմա է»:
Ալեն Սիմոնյանն իրականության հետ աղերս չունեցող որակեց Հրայր Թովմասյանի պնդումները, թե ինքը չի ցանկացել աշխատել այս իշխանության հետ, այդ պատճառով հետապնդվում է:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ