Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ն ատելության խոսքի դեմ պայքարի համար ստեղծված աշխատանքային խմբից ժամանակավոր դուրս է եկել, դադար է վերցրել՝ «Իմ քայլի» հետ լեզու չգտնելով

Հունվար 30,2020 17:05

ԱԺ-ում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանի առաջարկությամբ ստեղծվել էր ատելության խոսքի դեմ պայքարին ուղղված ՀՀ օրենսդրության բարեփոխման շուրջ քննարկումների նպատակով աշխատանքային խումբ: Այն գործելու էր 6 ամիս։ Աշխատանքային խմբում ընդգրկել էին 11 պատգամավորի, որից 7-ը «Իմ քայլը» խմբակցության անդամներն էին, 2-ը՝ «Բարգավաճ Հայաստանից», 2-ն էլ՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից։

Այսօր խմբի փակ քննարկման ժամանակ ԲՀԿ խմբակցությունը որոշել է «time out» վերցնել ու ժամանակավորապես չմասնակցել խմբի աշխատանքներին:

Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում ԲՀԿ պատգամավոր Շաքե Իսայանը ժամանակավոր «բոյկոտն» այսպես բացատրեց. «Մեզ դիմել էին տասնյակ ՀԿ-ներ, որ աշխատակարգով սահմանված որոշ չափորոշիչներ խոչընդոտ են հանդիսանում, որ իրենք էլ մասնակցություն ունենան խմբի աշխատանքներին: Հնարավորություն չեն տալիս: Ճիշտ է, աշխատանքային խումբը ԱԺ կայքում իրազեկել է ՀԿ-ներին, ֆեյսբուքյան էջում տեղադրել է, բայց քանի որ նիստերը եղել են փակ, իրենք չեն իրազեկվել ու խոչընդոտներ են այդտեղ տեսնում: Այսօր աշխատանքային քննարկման սկզբում, երբ որ մեր սեղանին դրվել են 15 կազմակերպությունների անունները եւ 3 անհատի անունները, որոնք համապատասխանում են այդ բոլոր չափանիշներին, մենք առաջարկել ենք 5 տարվա գործունեության ցենզն իջեցնել, քննարկման առարկա դարձնել, նաեւ քննարկել վերջնաժամկետի հարցը: Առաջարկը տեղում դրվել է քվեարկության եւ մերժվել է»:

Խմբի քննարկմանը այսօր «Լուսավոր Հայաստանը» չի մասնակցել, եղել են միայն «Իմ քայլից» ու ԲՀԿ-ից:

Շաքե Իսայանն ասաց, որ այս պահին ճիշտ են գտել դադար վերցնել ու խմբակցությունում քննարկել հետագա իրենց մասնակցության նպատակահարմարությունը: Այս ընթացքում փորձելու են հասկանալ շահագրգիռ ՀԿ-ների մասնակցել-չմասնակցելու պատճառները. «Այդքանից հետո նոր կորոշենք՝ ընդհանրապես մասնակցե՞նք այդ աշխատանքային խմբի աշխատանքներին, թե՞ ոչ: Ուզում եմ եւս մի բան ֆիքսենք՝ դա չի նշանակում, որ մեզ համար այս խնդիրն անկարեւոր է: Եթե անգամ մենք այս պահին տեսնենք, որ հավասարապես բալանսավորված հնարավորություն չի տրվում ՀԿ-ներին, մենք ինքներս մեր խմբակցությունում մտադրություն ունենք, որ որեւէ նախաձեռնություն իրականացնենք, որովհետեւ մեզ համար այս խնդիրն օրհասական է»:

Իսայանն ասաց, որ իրենց նպատակն այն է, որ ձեւական բաներ չանեն. «Եթե մենք չենք դառնալու այն հարթակը, որտեղ բոլոր ՀԿ-ները, որոնք աշխատում են մարդու իրավունքների ոլորտում, չեն ներկայացվելու եւ իրենց բոլորի առաջարկն այնտեղ չի հանդիսանալու քննարկման առարկա, կարծում եմ, չենք ուզում որոշակի մասնակցություն ունեցող ՀԿ-ների հարթակը դառնալ: Մենք ուզում ենք բոլորինը լինի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031