«Եկեք տարբերենք քաղաքական գործիչներին եւ համացանցում քֆուր տալով հայտնի դառնալ փորձողներին: Այն մարդը, որը տարբեր բնույթի վիրավորանքներ է հնչեցնում իշխանության հասցեին, քաղաքական գործիչ չէ: Ուստի քաղաքական հետապնդումներից խոսելը եւ գնահատականներ տալը…հորդորում եմ տարբերել քաղաքականը ոչ քաղաքականից»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով «Ադեկվադ» միաբանության անդամների բերման ենթարկմանը եւ կարծիքներին, թե իրենց հանդեպ քաղաքական հետապնդում է իրականացվում:
«Երբ մի վատ բան է լինում, անպայման հարցադրում է հնչում՝ որտե՞ղ էր ոստիկանությունը: Այն ունի նաեւ կանխարգելիչ գործառույթ: Ձեր նշած անձինք հայտնի են իրենց ռադիկալ հայտարարություններով, որոնց կարող եք ականատես լինել բոլոր տեղերում: Իրենց հետ կապված եղել է տեղեկություն, ոստիկանությունն էլ գործել է ըստ իր իրավունքների: Եղել են բռնության հետ կապված նաեւ դրվագներ, օրինակ՝ դեպք է եղել, որը մամուլում տպվել է, երբ Արթուր Իսպիրյանը Կասկադում իր ընտանիքի հետ քայլելիս է եղել»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ