Լրահոս
Օրվա լրահոսը

«Գրողը տանի, ես էլ եմ սասունցի, Դավիթ Տոնոյանն էլ, Հրայր Թովմասյա՞նն էլ». Քրիստինե Պողոսյան

Հունվար 30,2020 16:25

«Լսեցի Հրայր Թովմասյանի հարցազրույցը, որը կարծեմ սկսվեց խոսքով, որ ինքը սասունցի է: Գրողը տանի, ես էլ եմ սասունցի, Դավիթ Տոնոյանն էլ, Հրայր Թովմասյա՞նն էլ: Նա խոսում էր դատի տալուց, պատվից, արժանապատվությունից, ակամայից հիշեցի, որ 2014թ.-ի փետրվարի 24-ին «դաշնակցական» Արմեն Ռուստամյանն ԱԺ դահլիճում տղամարդության եւ բարոյականության հետ սահման չունեցող վիրավորանք հասցրեց Հրայր Թովմասյանին, ինչին ի պատասխան Թովմասյանը լռեց, բան անգամ չխոսեց»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց «Իմ քայլի» պատգամավոր Քրիստինե Պողոսյանը:

«Հուսամ, որ այն փաստաբանները, որոնց օգնությանը դիմել է Հրայր Թովմասյանը, Արմեն Ռուստամյանից պատիվ կպահանջեն ու կմտնեն դատարան: Երբ այդ ժամանակ Արմեն Ռուստամյանը դա ասում էր, Հրայր Թովմասյանը հավաքեց իր տղամարդկությունը, պահեց տուփի մեջ, դրեց այն դարակում՝ ասելով, որ «դե լավ, տղամարդկությունս թող մնա դարակում, թոշակի գնալու սահմանին կհանեմ ու կհիշեմ, որ սասունցի եմ, թասիբ ու պատիվ ունեմ»…Կարծում եմ՝ ճիշտ ժամանակն է, որ Հրայր Թովմասյանը դատական հայց ներկայացնի եւ պատիվ պահանջի Արմեն Ռուստամյանից»,-համոզմունք հայտնեց Քրիստինե Պողոսյանը:

Նա նաեւ հարցադրում արեց. «Ո՞վ էր նախկին իշխանություններին օգնում կեղծարարությունները ծածկել: Իհարկե՝ Հրայր Թովմասյանը»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031