Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի շենքի դիմաց այսօր միջադեպ գրանցվեց 5-րդ ալիքի սեփականատեր Արմեն Թավադյանի աջակիցների ու քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարու միջեւ: Ամեն ինչ սկսվեց, երբ Վարդգես Գասպարին դատարանի շենքի բակում սկսեց վանկարկել «Ռոբիկ, մարդասպան»:
Թավադյանի աջակիցները միանգամից հակադարձեցին՝ վանկարկելով. «Հե-րոս, Քոչարյան»:
Հետո դիմելով փաստաբան Տիգրան Եգորյանին՝ հարցրեցին. «Պարոն Եգորյան, դուք փաստաբան եք, չէ՞, հիմա ինքը Քոչարյանին մարդասպան է ասում՝ անմեղության կանխավարկած խախտելով, տեր կանգնեք սրան, մեղք է»:
Հետո աջակիցները անցան վիրավորանքների: Վարդգես Գասպարին էլ նրանց հասցեին սկսեց վիրավորանքներ տալ: Որ միջադեպը չվերածվեր ծեծկռտուքի, ոստիկանները փակել էին Գասպարու ճանապարհը:
Կարդացեք նաև
Միջադեպի ժամանակ Թավադյանի պաշտպանները նաեւ հայհոյանքներ ուղղեցին Վարդգես Գասպարու հասցեին:
https://www.facebook.com/vartgez.gaspari/videos/2958014960910438/
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Հարգելի Առավոտ, դուք իրականությանը չհամապատասխանող նյութ.
Նախ <Ամեն ինչ Չսկսվեց, դատարանի շենքի բակում, երբ ես սկսեցի վանկարկել «Ռոբիկ, մարդասպան»:
Ամեն ինչ սկսվել էր հենց դատարանի դահլիճում, երբ քոչարյանի աջակիցները պարբերաբար վիրավորական արտահայտություններ էին անում, որի կապակցությամբ նրանցից մեկը հեռացվեց դահլիճից…
Այնուհետև միանգամայն ապատեղեկատվություն է… խնդրում եմ նշել քոչարյանի աջակիցների հասցեին իմ ո՞ր արտահայտությունն էր վիրավորական.
Խնդրում եմ ստուգեք և ուղղեք ձեր հոդվածը.
ՀԳ- Վերի գրությանս այս մասը այլևե չեմ պնդում…
Իսկ մնացածը թողնում եմ ուժի մեջ.