Լրահոս
Օրվա լրահոսը

Նանա Մուրադյան. «Հիշեցնեմ պարոն Փաշինյանին՝ մեր որդիներն էլ են բանակ գնացել»

Հունվար 30,2020 15:32

Այսօր կառավարության շենքի մոտ բողոքի ցույց էին անում բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրերը. նրանք վրդովված են, վարչապետ Փաշինյանն իրենց որդիներին չի հիշել բանակի օրը:

Aravot.am-ի հետ զրույցում Նանա Մուրադյանն ասաց. «Բանակի օրը երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բոլոր զինվորներին անդրադարձավ, բոլորի տոնը շնորհավորեց՝ ես շատ եմ զայրացել, ես շատ եմ հիասթափվել, որ պարոն վարչապետը մի անգամ, գոնե մի նախադասությամբ չհիշեց մեր որդիներին: Մենք տարիներ շարունակ կռիվ ենք տվել նախկին իշխանությունների հետ այն օրվա համար, որ երբեք չեն անդրադարձել խաղաղ պայմաններում զոհված զինծառայողներին, ծնողներին, որ այդ զինվորներն էլ են գնացել սահման պահելու, հայրենիքը պաշտպանելու, ու ոչ մի անգամ ոչ մի նախադասություն չի եղել: Ու այս անգամ, այս տարի նորից Նիկոլ Փաշինյանը չհիշեց մեր որդիներին: Հիշեցնեմ պարոն Փաշինյանին՝ մեր որդիներն էլ են բանակ գնացել, զինվոր եղել, հայրենիքը պաշտպանել, բայց հայրենիքը հոշոտեց նրանց, իրենց ներսի թշնամու ձեռքով են զոհվել մեր երեխեքը: Պարոն Փաշինյանը պարտավոր էր հիշել մեր որդիներին: Եթե թողնենին մեր որդիները կենդանի մնային, մեր որդիներն էլ կպայքարեին թշնամու դեմ: Ամոթ էս երկրի ղեկավարներին, ոչինչ չեն անում, որ հանցագործների ձեռքը բռնեն, որպեսզի չշարունակվի հանցագործությունը, բայց շարունակում են պարգեւատրել: Ոչ ոք չի պատժվում, դրա համար էլ շարունակվում են սպանությունները»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031