Այսօր կառավարության նիստից հետո արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի այն հայտարարություններին, որ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում:
Բադասյանն այս առնչությամբ ասաց. «Քրեական գործեր հարուցվել են, հարուցվելու են, որեւէ մեկը ապահովագրված չէ դրանից։ Դե, Սերժ Սարգսյանը քաղաքական հետապնդում է որակում, Հրայր Թովմասյանը՝ քաղաքական հետապնդում, Ռոբերտ Քոչարյանը՝ քաղաքական հետապնդում։ Բոլորը քաղաքական հետապնդում են ասում, բայց հայտարարելը մի բան է, իրականությունը` այլ բան»:
Հրայր Թովմասյանի անձեռնմխելիության մասին նախարարի պարզաբանումը՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ