«Դրո» խմբի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Արսեն Արծրունուն անցյալ տարվա դեկտեմբերի 19-ին «Մարիոթ Արմենիա» հյուրանոցում կազմակերպված կոնֆերանսին մասնակցելու համար, ըստ ԱՆ ՔԿՀ մամուլի պատասխանատուի, սոցիալական վերականգման նպատակով կարճաժամկետ մեկնում էր տրամադրվել: Նա դուրս էր բերվել Սեւան ՔԿՀ-ից՝ քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների ուղեկցությամբ:
Aravot.am-ի հարցին, թե ինչու հոր` Արա Արծրունու թաղմանը արդարադատության նախարարությունը չթույլատրեց մասնակցել, իսկ կոնֆերանսին թույլատրել էր, ՔԿՀ պատասխանատուն հիշեցրեց, որ հոր թաղմանը մասնակցելու ժամանակ ցմահ ազատազրկման դատապարտվածը կիսաբաց ռեժիմի մեջ չէր գտնվում:
Ա. Արծրունու պաշտպան Նարինե Ռշտունին էլ մեր հետ զրույցում տեղեկացրեց, որ ՄԻԵԴ-ից ստացվել են կառավարության առարկությունները եւ իրենք սպասում են քսանվեց տարի անազատության մեջ գտնվողի հարցի վերջնական լուծմանը:
Ըստ Նարինե Ռշտունու՝ Արծրունին առաջին ցմահականն է, որին թուլյատրվեց մասնակցելու նման միջոցառման:
Կարդացեք նաև
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ