Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆիննախը հակամրցակցային համաձայնությունը կանխելու համար փոփոխություններ է առաջարկում

Հունվար 30,2020 13:20

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 18-ի N 534-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին որոշման նախագիծը։ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ներկայացնելով նախագիծն ասաց՝ առաջարկվում է փոփոխություն կատարել էլեկտրոնային աճուրդի կարգավորման ընթացակարգում։

«Նախագծի նպատակն է՝ կանխել հնարավորությունը հակամրցակցային համաձայնություններ գալու արդյունքում խոչընդոտներ առաջացնել գնումների գործընթացը փողի դիմաց լավագույն արդյունքում ունենալու տրամաբանությամբ կազմակերպելու տեսակետից»,- ասաց նախարարը: Նա հստակեցրեց՝ գործող կարգավորմամբ՝ էլեկտրոնային աճուրդի մրցույթին մասնակցած եւ առաջին տեղը զբաղեցրած մասնակիցն ինչ-որ պատճառով պայմանագիրը չկատարելու դեպքում, առաջարկվում էր պայմանագիր կնքել երկրորդ տեղը զբաղեցրած մասնակցի հետ, իսկ սա հակամրցակային դրսեւորումների էր բերում:

Նախարարի ներկայացմամբ՝ պետական կարիքների համար կազմակերպված գործընթացներում եղել են դեպքեր, երբ երկու կազմակերպություններ կարող էին գալ հակամրցակցային համաձայնության եւ երկրորդ տեղը զբաղեցնող մասնակցին առաջարկվում էր այն գինը, որն նա ներկայացրել էր՝ առանց աճուրդին բովանդակային մասնակցելու. «Հիմա սա սահմանափակվում է եւ առաջարկվում է նման դեպքում գնման ընթացակարգը հայտարարվի չկայացած:

Բացի այս՝ նախագծով համապատասխանեցվում են որակավորմանը ներկայացվող չափորոշիչները:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031