Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հունվարի 29-ին զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հարցը: Այս մասին գրում է Turan-ը՝ վկայակոչելով Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրությունը:
Դրանում նշվում է, որ քննարկվել են երկկողմ հարաբերությունների տարբեր կողմեր, զրուցակիցները գոհունակություն են հայտնել գործակցության զարգացումից, ընդգծել են տնտեսական ոլորտում գործակցությունն ընդլայնելու կարևորությունը:
Պետությունների ղեկավարները քննարկել են նաև հայ-ադրբեջանական հակամարտությանն առնչվող հարցեր: Ալիևը Ֆրանսիայի նախագահին է հասցրել հակամարտության կարգավորման վերաբերյալ Ադրբեջանի դիրքորոշումը:
Նախագահները նաև կարծիքներ են փոխանակել տարածքային անվտանգության հարցերի շուրջ:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ