Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Անկարայում հանդիպում է ունեցել «Լրագրողների միջազգային ֆեդերացիայի» գործադիր կոմիտեի անդամների հետ:
Զրույցի ընթացքում արտգործնախարար Չավուշօղլուն անդրադարձել է Արցախի հիմնախնդրին՝ անելով հետևյալ շեշտադրումը.
«Ղարաբաղում լուծում գտնելու համար ջանքեր ենք գործադրում: Եթե Ռուսաստանն օգտագործի իր ազդեցությունը և ուժը, ապա մենք կլուծենք այս հարցը: Այս տարի ևս կարևորություն ենք տալու Ղարաբաղի հարցին»: