Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոբերտ Քոչարյանն իր հերթական հարցազրույցի բովանդակային մասի մի հարցում, թերևս, իրավացի է. «Ժամանակ»

Հունվար 30,2020 11:43

Ներքին իրավիճակին տրվող գնահատականների շարքում, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր հերթական հարցազրույցի բովանդակային մասի մի հարցում, թերևս, իրավացի է՝ Հայաստանի նոր խորհրդարանը ավելի ու ավելի է ընդգծում ներքաղաքական իրավիճակին և խնդիրներին իր անհամապատասխանությունը, քաղաքական դաշտի ուժերի հարաբերակցության հանդեպ իր անհամապատասխանությունը: Այստեղ ակնառու խնդիր կա թե՛ կառավարող մեծամասնության խորհրդարանական խմբակցության բովանդակության ու անգամ կազմի իմաստով, թե՛ մյուս երկու, այսպես ասած, ընդդիմադիր ուժերի քաղաքական բովանդակության ու վարքագծի:

Կառավարող մեծամասնության պարագայում ակնառու է, որ խորհրդարանական ահռելի խմբակցությունը ներքաղաքական կյանքի, ներքաղաքական օրակարգի ձևավորման, ներքին տնտեսա-քաղաքական դիսկուրսի կազմավորման և կառավարման առումով ունի չափազանց թույլ և անարդյունավետ ազդեցություն և առավելապես գտնվում է վարչապետի ձևավորած իրողությունների սպասարկման կամ հաճախ սպառման դաշտում:

Դրանով հանդերձ, սակայն, կա այն հանգամանքը, որ մեծամասնությունն այդուամենայնիվ արտացոլում է հեղափոխության հանդեպ հանրային վերաբերմունքն ու վստահությունը, Նիկոլ Փաշինյանի հանդեպ վստահությունն ու բարձր վարկանիշը, և առնվազն այդ իմաստով առկա է իրականության հետ որոշակի համարժեքություն և իրականության որոշակի արտացոլում: Այլ է պատկերը ԲՀԿ և ԼՀԿ առումով, որոնք արտահերթ ընտրության արդյունքում հայտնվել են խորհրդարանում, սակայն ակնհայտորեն ունեն ներքաղաքական և խորհրդարանական կյանքում համարժեք դիրքավորման խնդիր: Նրանք, մեծ հաշվով, փորձում են դիրքավորվել այնտեղ, որտեղ հենց սկզբից ամուր և խոր «արմատ» ունի նախկին իշխանությունը: Այդ դեպքում իսկապես առաջանում է հարց՝ ինչո՞ւ պետք է խորհրդարանում լինեն այդ ուժերը, ոչ թե այդ դիրքավորման «օրիգինալները»:

Արամ ԱՄԱՏՈՒՆԻ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031