Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Հայաստանը ՄԻԵԴ-ում սպասման մեջ գտնվող դիմումների թվով մնում է «թոփ 10»-ում

Հունվար 30,2020 11:37

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ներկայացրել է 2019թ. տարեկան վիճակագրությունը, ըստ որի Հայաստանը սպասման մեջ գտնվող դիմումների թվով մնում է «թոփ 10»-ում:

Վիճակագրությունից երևում է, որ 2019թ. Հայաստանի վերաբերյալ եղել է սպասման մեջ գտնվող 1631 գործ. այս ցուցանիշով նախորդ տարվա համեմատ փոքրիկ՝ 14%-ով նվազում կա (2018թ.՝ 1901 գործ):

Նշվում է, որ 2019թ. Հայաստանը ՄԻԵԴ է ներկայացրել 148 նոր դիմում, այդ ցուցանիշը նվազել է 11% -ով (2018թ՝ 167 դիմում):

Եվրոպական դատարանը որոշումներ կայացրել է Հայաստանի դեմ 41 դիմումի վերաբերյալ (2.5 անգամ ավելի շատ, քան 2018թ. (16 անգամ ավելի): 372 դիմում հայտարարվել է անթույլատրելի կամ մերժված (ինչը 2018 թ.-ի 72-ի համեմատությամբ ավելի է մոտ 5 անգամ)

Հայաստանի վերաբերյալ դատարանում կայացվել է 20 որոշում, որից 18-ում հայտնաբերվել է առնվազն մեկ խախտում: Այց ցուցանիշը 2018թ համեմատությամբ (16 որոշում) աճել է:

Հայաստանի վերաբերյալ 1959-2019թթ ընթացքում կայացված որոշումների ընդհանուր քանակը կազմել է 123, դրանցից 112-ում հայտնաբերվել է առնվազն մեկ խախտում: Ամենաշատ խախտումները վերաբերել են արդար դատաքննության իրավունքին և ազատության ու անվտանգության իրավունքին:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031