Վերջերս իր հարցազրույցներից մեկում հայտնի տնտեսագետ Դարոն Աճեմօղլուն ՀՀ իշխանություններին կոչ էր արել կոռուպցիայի դեմ պայքարը չվերածել քաղաքական մրցակիցներին հետապնդելու միջոցի:
Այդ առումով հատկանշական է, որ Աճեմօղլուն բերել է Չինաստանի օրինակը, որն, ըստ նրա, հեռու է արդյունավետ հակակոռուպցիոն քաղաքականություն կոչվելուց:
Այստեղ վերահսկելի դատարանների պարագայում իշխանությունները կոռուպցիայի դեմ պայքարը հռչակել են առաջնահերթություն, սակայն իրականում ուղղել այն քաղաքական հակառակորդների դեմ:
Վարչապետ Փաշինյանն էլ Կապանում ունեցած իր ասուլիսում նշեց, թե համամիտ է Աճեմօղլուի հնչեցրած գնահատականների հետ։
Կարդացեք նաև
Վերջինս հայտարարեց, որ եթե որևէ առաջնորդ կամ խմբակցություն իր հակառակորդների հանդեպ քաղաքական հետապնդում է իրականացնում, կասկածի տակ է դնում ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը։
Վարչապետը, ըստ էության, փորձեց ցույց տալ, թե Հայաստանում կոռուպցիայի պայքարը քաղաքական ընդդիմախոսների դեմ չի օգտագործվում, սակայն փաստերն այլ բանի մասին են վկայում, և այս առումով Աճեմօղլուի զգուշացումը պատահական չէր։
Ներկայիս իշխանությունները պետք է հրաժարվեն կոռուպցիայի դեմ պայքարի գործիքակազմը քաղաքականացնելու մոտեցումից, ընդհանրապես քաղաքական հետապնդումներից, այլապես տապալելու են կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարությունը և մնալու են դրա փլատակների տակ։
ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում