Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ղազախստանի իշխանությունները հորդորում են հայերից եւ ղրղզներից ավտոմեքենա գնած ղազախներին վերադարձնել գնած մեքենաները, հակառակ դեպքում՝ դատի կտան. «Ժողովուրդ»

Հունվար 30,2020 11:07

Ղազախստանի իշխանությունները լուրջ խնդիրներ են ստեղծել մեքենաների վաճառքով զբաղվող մեր հայրենակիցների համար: Պարզվել է, որ հայերն իրավունք չունեին Ղազախստանին մեքենաներ վաճառել, ԵՏՄ մուտք գործելուց հետո՝ անցումային ժամանակահատվածում, հայերը դրանք պետք է օգտագործեին միայն Հայաստանում մշտապես բնակվող ՀՀ քաղաքացիների կողմից: Ըստ երեւույթին, շատ ղազախներ սա պարզապես չեն իմացել մեքենան գնելիս:

Ինչպես հայտնի է, Ղազախստանի ոստիկանության վարչական եւ միգրացիոն հանձնաժողովի աշխատակիցները Հայաստանում ստուգումներ են անցկացնում՝ պարզելու, թե ինչպես են ղազախները մեքենա գնել հայերից: Բացի այդ, պարզվում է՝ այսօր Ղազախստանում հայկական եւ ղրղզական համարանիշներ ունեցող մեքենաներով կատարվում են գողություններ, խախտումներ, իսկ այդ ակտերի հասցեատերերը ՀՀ ռեզիդենտներ են:

Ղազախների ներկրած ավտոմեքենաները պետք է հաշվառման կանգնեն եւ վճարեն բարձր տուրքեր, բայց Ղազախստանի իշխանությունները մտադիր չեն կրճատել տուրքերի չափը, իսկ նրանց, ովքեր չեն ցանկանում վճարել, առաջարկվում է արտասահմանյան մեքենաները քանդել ու առանձին մասերը վաճառել կամ դատի տալ նախորդ սեփականատերերին, որոնց մեծ մասը հայեր են:

Եվ վերջապես՝ Ղազախստանի իշխանությունները հորդորում են հայերից եւ ղրղզներից ավտոմեքենա գնած ղազախներին հետ վերադարձնել գնած մեքենաները, հակառակ դեպքում՝ դատի կտան հայերին եւ ղրղզներին:

Ի՞նչ է անում այս ուղղությամբ ՀՀ կառավարությունը ՀՀ քաղաքացիների իրավունքները պաշտպանելու համար: Պարզվում է՝ այս հարցերով զբաղվում է ՀՀ փոխվարչապետը: «Ժողովուրդ» օրաթերթի վերը նշված հարցին ի պատասխան՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասաց. «Հենց հիմա Ղազախստանում եմ, ԵԱՏՄ նիստին պետք է մասնակցեմ: Այդ հարցը տեղում կքննարկենք՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվում: Պետք է այստեղ մյուս կողմին էլ լսենք, բոլոր դետալները լավ հասկանանք, ինչից հետո միայն հնարավոր կլինի ինչ-որ դիրքորոշում հայտնել: Չէի ցանկանա շտապել: Այստեղ՝ տեղում, ուզում ենք հասկանալ, թե ղազախական կողմն ինչ խնդիր ունի՝ պրոցեսի հետ կապված»:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031