Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ 7 ժամ տևած հանդիպումից հետո կարճ մեկնաբանությամբ հանդես է եկել Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլլաևան:
«Կողմերը և համանախագահները հանդես են գալիս բանակցություններն ակտիվացնելու և բանակցություններում [քննարկված] բոլոր հարցերում շոշափելի արդյունքների հասնելու օգտին»,- գրել է Աբդուլլլաևան Twitter-ում՝ հավելելով, որ բանակցությունները կշարունակվեն նաև հունվարի 30-ին:
Հիշեցնենք, հունվարի 29-ին Ժնևում հանդիպել են Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: Հանդիպումը տեղի է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
Կարդացեք նաև
The meeting of FMs of #Azerbaijan & #Armenia in Geneva w/ mediation of @OSCE MG co-chairs & PR CiO lasted for 7 hours.The parties & co-chairs advocate for intensifying negotiations & achieving tangible results on all issues of negotiation agenda.The meeting will continue tomorrow
— Leyla Abdullayeva (@LAbdullayevaMFA) January 29, 2020