Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը կարեւորագույն ձեռքբերումներ ունի ժողովրդավարության ոլորտում՝ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ ղեկավար. «Ամերիկայի ձայն»

Հունվար 30,2020 10:03

2019-ին Հայաստանը կարեւորագույն ձեռքբերումներ է արձանագրել ժողովրդավարության ոլորտում, «Ամերիկայի Ձայն»-ի հետ զրույցում նշել է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ տնօրեն, դեսպան Ինգեբորգ Սոլրուն Գիսլադոթիրը, ով չորեքշաբթի օրը հանդես եկավ Վաշինգտոնում, Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովի լսումներին.

«2019 ին Հայաստանում գրանցվել է նկատելի դրական առաջընթաց։ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելությունը հայաստանյան ընտրությունները դրական է գնահատել։ Այսպիսով Հայաստանը լուրջ առաջընթաց է գրանցել։ Չենք կարող պահանջել, սակայն կցանկանայինք Հայաստանի իշխանություններին ներկայացնել բարեփոխումների որոշակի առաջարկներ երկու կարեւոր ոլորտում՝ ընտրական օրենսգրքի եւ դատաիրավական ոլորտի թափանցիկ եւ անկողմնակալ դարձնելու ուղղությամբ»։

ԺՀՄԻԳ ղեկավարը Կոնգրեսի լսումներին էր հրավիրվել ԵԱՀԿ տարածքում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի խնդիրները քննարկման նպատակով: Բացելով լսումները, կոնգրեսական Ջո Ուիլսոնն ընդգծեց՝ այսօր, հաշվի առնելով նոր մարտահրավերները, ԺՀՄԻԳ աշխատանքի կարեւորությունն էլ ավելի է մեծանում.

«Ցավալի է, սակայն որոշ երկրներում մարդու իրավունքների պաշտպանության եւ ժողովրդավարության արժեքների հաստատման ոլորտում բավարար քաղաքական կամք չի նկատվում: Ավելին, ԵԱՀԿ-ի որոշ անդամներ փորձում են խանգարել կազմակերպության մյուս անդամ երկրներին խորացնել ժողովրդավարությունը»:

Ի պատասխան դեսպան Գիսլադոթիրն ընդգծեց՝ մարդու իրավունքները եւ ժողովրդավարությունը ԵԱՀԿ-ի կողմից դիտարկվում են ոչ միայն իրավունքների այլեւ՝ անվտանգության համատեքստում.

«Առանց քաղաքական եւ սոցիալական բազմազանության, առանց անկախ դատական իշխանության, ազատ լրատվամիջոցների եւ հզոր քաղաքացիական հասարակության չի կարող լինել ժողովրդավարություն, իսկ ժողովրդավարությունը նաեւ անվտանգության կարեւոր գրավականն է»:

Խոսելով նոր մարտահրավերների մասին, ԺՀՄԻԳ ղեկավարն ընդգծեց տեխնոլոգիական առաջընթացի, մասնավորապես, սոցցանցերի խնդիրը.

«Առցանց եւ սոցիալական լրատվական աղբյուրները հաճախ չարաշահվում են խտրականության տարածման եւ նույնիսկ բռնության արմատավորման նպատակով: Այստեղ պետք է հստակ հիշել՝ թվայնացումը չի փոխում իրավական սահմանները, եւ մարդու իրավունքները վավեր են առցանց նույնքան, որքան իրական աշխարհում եւ պետք է նույնքան հստակ պաշտպանվեն»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031