Լրահոս
Օրվա լրահոսը

Երկրի ղեկավարն իրեն թույլ է տալիս այնպիսի անլրջություն, ինչպես, օրինակ՝ վարունգի կամ բողկի արտահանման ցուցանիշների հրապարակումն է՝ որպես կառավարության ձեռքբերում. «168 ժամ»

Հունվար 30,2020 09:00

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կապանյան մամուլի ասուլիսն ու դրան սրընթաց հետևած իրադարձությունները՝ սկսած գրիչի պատմությունից՝ մինչև ոստիկանության կողմից ուժի անհիմն գործադրման դրսևորումները, վկայում են Հայաստանում առկա կարևորագույն դեֆիցիտի մասին: Խոսքը վերաբերում է համարժեքության դեֆիցիտին: Լայն իմաստով՝ դա այն երևույթի արտահայտությունն է, երբ ոչ ոք և ոչինչ չի համապատասխանում նրան, ինչին կոչված է:

Կիսապատերազմական վիճակում գտնվող երկրի վարչապետը կարողանում է իրեն այնպիսի շռայլություններ թույլ տալ, ինչպես, օրինակ՝ 20-30 րոպե զուգարանների խնդրի մասին խոսակցությունը կամ խանութում վաճառվող թթվասերի տարայի գույնի մասին քննարկումը:

Նույն այդ երկրի ղեկավարն իրեն թույլ է տալիս այնպիսի անլրջություն, ինչպես, օրինակ՝ վարունգի կամ բողկի արտահանման ցուցանիշների հրապարակումն է՝ որպես կառավարության ձեռքբերում: Նույնիսկ չենք խոսում այն մասին, որ տարածաշրջանային, արտաքին քաղաքական լուրջ մարտահրավերներ, տնտեսական խնդիրներ ունեցող երկրի ղեկավարը պարզապես չի կարող, անթույլատրելի է, որ սոցիալական ցանցում՝ Ֆեյսբուքում, անընդհատ գրառումներ կատարի, «լայվ» մտնի, փաբերում երեկոներ անցկացնի, քոմենթներ կարդա…

Ահա այդ նույն երկրի վարչապետն Ազգային անվտանգության ծառայությանը սատանաների հետ համագործակցողներին հայտնաբերելու հանձնարարական տալուց հետո իրեն թույլ է տալիս ոստիկանությանը հրահանգել կրկես կազմակերպել Երևանի կենտրոնում, հետո էլ իշխանական քարոզիչներին հրահանգում է քննարկումներ ծավալել այն մասին, որ դա արել է ոստիկանությունը՝ ինքնագլուխ, ի հեճուկս վարչապետի:

Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031