ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ տնօրեն ընտրվեց իմ ընկեր Վիլեն Գաբրիելյանը, որը, ինչքան գիտեմ, ունի մի քանի տարվա դեղագործական փորձ հեռավոր գյուղում, երբեք չի զբաղվել դեղագործական քաղաքականությամբ, չունի գիտական աստիճան:
Նույն տեղի համար մրցում էր մորաքույրս՝ Իրինա Ղազարյանը, ով՝
1992-ին մասնակցել է այդ կենտրոնի հիմնադրմանը և 4 տարի եղել է ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի տեղակալը,
Հիմնել և 18 տարի ղեկավարել է Առողջապահության ազգային ինստիտուտի Դեղագործության ամբիոնը,
Կարդացեք նաև
Հեղինակել է 22 զեկույց 11 միջազգային գիտաժողովում և 130 տպագրված գիտական աշխատանք,
Դեղագործական գիտությունների թեկնածու է (Ռուսաստան),
Դեղագործական ծառայությունների և դեղերի հսկողության մագիստրոսի կոչում է ստացել Բրադֆորդի համալսարանում (Մեծ Բրիտանիա),
Առողջապահական քաղաքականության և մենեջմենթի մագիստրոսի կոչում է ստացել Հարավային Մեյնի համալսարանում (ԱՄՆ),
Եղել է ԱՄՆ կառավարության «Ֆուլբրայթ» կրթաթոշակի դափնեկիր,
2 անգամ եղել է Առողջապահության Համաշխարհային կազմակերպության ժամանակավոր փորձագետ,
Դասավանդում է Հերացու անվան Բժշկական համալսարանում և եղել է երկու թեկնածուական թեզերի գիտական ղեկավար,
Թրեյնինգներն ու տարբեր երկրներում ոլորտի կարգավորման փորձի փոխանակումները հաշվել չի լինի, իսկ բարեխղճությունը երբեք որևէ մեկի կողմից կասկածի տակ չի դրվել:
Թե Իրինա Ղազարյանը, թե Վիլեն Գաբրիելյանը հաղթահարեցին հանձնաժողովի փուլը, բայց իմ մեկ այլ հին ընկեր Արսեն Թորոսյանի ընտրությունը կանգնեց ՔՊ վարչության անդամի վրա՝ ի հեճուկս պրոֆեսիոնալիզմի ու փորձի ակնհայտ տարբերության:
Հույս ունեմ, որ նախարար Թորոսյանը հանրությանը (ինձ չէ, ես գիտեմ) կբացատրի, թե ինչո՞վ է պայմանավորված իր այս որոշումը և արդյո՞ք դա իր սուվերեն որոշումն է:
Հ.Գ. Ճիշտն ասած, քանի որ Ղազարյան Իրինան մորաքույրս է, մտածում էի չգրեմ: Բայց որ չգրեի, դա էլ կլիներ կոռուպցիայի քողարկում, ինչին ես պատրաստ չեմ: Կներեք, մեղավոր չեմ, որ մորաքույրս է:
«Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ նախագահ Դանիել Իոաննիսյան
«իմ ընկեր Վիլեն Գաբրիելյանը»… «իմ մեկ այլ հին ընկեր Արսեն Թորոսյան…»… այդ երկուքը կարող են գործածել մի անգլերէն արտայայտութիւն՝ «with friends like these, who needs enemies»… իսկ այդ անտանելի էակը, որ կարծես, իր կարճ խելքով ու շշմեցուցիչ ամբարտաւանութեամբ, ինք է ղեկավարում լրիւ Հայաստանը, նկատի ունենալով որ վերջապէս իր մօրաքրոջ շուկայական շահերն է պաշտպանում, իրենց պատասխանելու է մի այլ ասացուածքով՝ «blood is thicker than water»… Նոր Հայաստանը իրօք զուարճալի թատրոն մը դարձած է… անորակ, գռեհիկ տեսակի զաւեշտ, որ անզսպելի ծիծաղ կը բերէ, բայց միաժամանակ կ’ամաչես որ ծիծաղում ես…