Լրահոս
Օրվա լրահոսը

«Տանք հնարավորություն ռուսական պատվիրակությանը՝ մտնելու իր բնականոն գործունեության ընթացքի մեջ». Միքայել Մելքումյան

Հունվար 29,2020 23:40

Միքայել Մելքումյանի ելույթը ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի լիագումար նիստում Ռուսաստանի Դաշնության պատվիրակության լիազորությունների բողոքարկմանը նվիրված քննարկման ժամանակ

Հարգելի գործընկեր,

Նախ` ուզում եմ ասել, որ պարոն Թինի Քոքսը շատ դրական զեկույց ներկայացրեց։ Հուսով եմ և կարծում եմ, որ մենք չպետք է սահմանափակենք Ռուսաստանի պատվիրակության լիազորությունները։ Այո, հասկանում եմ մեր գործընկերների ելույթներում ներկայացված տարբեր խնդիրները, սակայն ևս մեկ անգամ ցանկանում եմ հաստատել, որ Ռուսաստանի պատվիրակությունը պետք է լինի ԵԽԽՎ-ում։

Ես դեմ չեմ, որ այստեղ քննարկվեն ամենատարբեր հարցեր, սակայն կարծում եմ, որ մեր վեհաժողովում ձևավորվող օրակարգերը չպետք է անընդհատ կրկնվող լինեն և ունենան արհեստական բովանդակություն։

Տվյալ դեպքում Ռուսաստանի պատվիրակության հետ կապված  քննարկման հարցը պետք է շատ հստակ  և կոնկրետ ձևակերպվի, չստացվի այնպես, որ մենք ամեն օր քննարկում ենք այն։

Գիտեք, որ շուրջ 5 տարի ռուսական պատվիրակությունը բացակայում էր, և այո, ջանքեր գործադրվեցին, որպեսզի նա վերադառնա, և ի թիվս այլ խնդիրների՝ շատ կարևորագույն հարց էր նաև այն, որ Ռուսաստանի ժողովուրդը կարողանար օգտվել Եվրոպայի խորհրդի բոլոր ինստիտուտներից։

Ես չեմ թաքցնում, որ տարբեր պատվիրակությունների անդամների մեջ ունեմ քաղաքական գործընկերներ, այդ թվում նաև՝ Ռուսաստանի պատվիրակության մեջ, ովքեր պարկեշտ, սկզբունքային մարդիկ են։ Բայց ես հարցի քննարկումը դիտում եմ այնպես, որ ցանկացած երկիր իր ազգային, պետական շահերը պաշտպանելու ժամանակ չպետք է դրանք կտրուկ հակադրության մեջ դնի նաև այլ ժողովրդավարական արժեքների, ինստիտուտներ հետ։ Այսինքն՝ ճշմարտությունը երկստանդարտ չպետք է լինի, բոլորի համար այն պետք է լինի նույնը։

Մենք բոլոր պատվիրակությունների համար պետք է ապահովենք նորմալ աշխատանքային պայմաններ և չընկնենք ծայրահեղությունների մեջ։ Այո, մենք պետք է մեկ անգամ քննարկենք հարցը, ավարտենք և անցնենք մեր կառուցողական գործունեությանը, այլապես ես, որպես Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի անդամ երկրի պատվիրակության անդամ կարող եմ այս կազմակերպության քննարկումների արդյունավետության հարցը նաև վիճարկել։ Չէ՞ որ մենք այստեղ տարբեր հարցեր ենք քննարկում, բայց շատ հարցեր արդյունավետ լուծում չեն ստանում։

Նորից եմ կրկնում՝ չպետք է հակադրել տվյալ երկրի ազգային, պետական շահերը ժողովրդավարական արժեքներին։ Եվ իհարկե, սա չպետք է հասցնել երկու երկրների, երկու ժողովուրդների միջև քսենոֆոբիայի մակարդակին։ Սա այն է, ինչ մենք արձանագրում ենք Ադրբեջանի հետ կապված. բանը հասել է նույնիսկ նրան, որ ավելի չեզոք համարվող մշակութային ոլորտում ունենք խնդիրներ։

Խոսքը հայազգի սոպրանո Ռուզան Մանթաշյանի և Ադրբեջանցի տենոր Էյվազովի միջև միջադեպի մասին է։ Վերջինս հրաժարվել էր Դրեզդենի օպերային բալի բացման ամենամյա արարողության ժամանակ երգել Ռուզան Մանթաշյանի  հետ, որի պատճառով հայ երգչուհու հրավերը չեղարկվել էր։ Ասում են, որ այս խնդիրը հավանաբար լուծվել է. Այդուհանդերձ նման խայտառակություն չպետք է հանդուրժել, և անհրաժեշտ է մեր բողոքի ձայնը բարձրացնել, հանդես գալ համապատասխան կոշտ դիրքորոշմամբ:

 

Հայտնի խոսք կա. ասում են՝ որոշ դեպքերում ժողովրդավարությունը պետք է պաշտպանել ժողովրդից: Մենք այսօր պետք է շատ արդյունավետ քննարկումներ կատարենք, դրանք պետք է բխեն բոլոր ժողովուրդների, պետությունների շահերից, և կարծում եմ, որ ունենք այդ հնարավորությունը, պետք է շատ հանդարտ առաջ անցնենք, և, իհարկե, տանք հնարավորություն ռուսական պատվիրակությանը՝ մտնելու իր բնականոն գործունեության ընթացքի մեջ։

Կարծում եմ՝ մենք պետք է գնանք ա’յս ճանապարհով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031