Իրավապահներն առայժմ ամբողջական տեղեկատվություն չեն հաղորդում հեղաշրջման փորձի մասին տարբեր լուրերի եւ հրապարակումների կապակցությամբ։
Գլխավոր դատախազության մամուլի խոսնակ Արևիկ Խաչատրյանն ասաց, որ սրա վերաբերյալ գործն ուղարկվել է Ազգային անվտանգության ծառայություն՝ ստուգման։ «Ուրիշ տվյալ չկա այս պահին»,- նշեց նա։
Մենք կապ հաստատեցինք ԱԱԾ լրատվական բաժին։ Այնտեղից մեզ հայտնեցին, որ հեղաշրջման վերաբերյալ ԱԱԾ-ում տվյալներ չեն ստացվել։ «Հեղաշրջման փորձի հետ կապված տեղեկատվություն չի եղել ԱԱԾ-ում, հետևաբար մամուլին չի փոխանցվել նման տեղեկատվություն»,- հայտնեցին ԱԱԾ-ից։
Հիշեցնենք,որ հունվարի 13-ին «Ֆակտոր» տեղեկատվական կենտրոնին տված հարցազրույցում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանն ասել էր, որ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանի պաշտոնանկության պատճառը պետական հեղաշրջման փորձն է եղել, ոչ թե սուտ քարոզչություն անելը։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: