Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակի մարզի ֆերմերները տանգապի մեջ են

Հունվար 29,2020 22:45

Aravot.am-ի հետ զրույցում Շիրակի մարզի Ազատան համայնքի ֆերմեր Գևորգ Աբրահամյանը իր մտահոգությունը հայտնեց այն մասին, որ մարզի ջրամբարները դատարկ են ու  կա երաշտի վտանգ, պատճառը, բնականաբար,  չոր՝ առանց տեղումների ձմեռն է։

«Խայտառակ բան կլինի, եթե գարունն անձրևային, տեղումնառատ չլինի։ Որոշակի սպասելիքներ կան, մարտը միշտ կիսաձնառատ, կիսաանձրևառատ ամիս է եղել, միգուցե դա լինի փրկություն, բայց այս պահին վատ վիճակ է։ Գյուղատնտեսությամբ զբաղվելը, ոռոգովի դաշտերում ներդրումներ անելը գյուղատնտեսի համար չափից դուրս ռիսկային է, թեև շատերը  իրենց կարողությունների չափով արդեն արել են․ Եվրոպայից  սերմեր են  պատվիրել, շուտով կներկրեն, հո չեն կարող բիզնեսը կործանել,  պարենային անվտանգության հարց է, եթե վախենան  ներդրում անելուց, խոսքը հաջորդ տարվա մասին է, այս տարվանն արդեն կա։

Ջուր չեղավ, մեծ խնդրի առաջ ենք կանգնում, կսկսվեն թանկացումները, տարին ջրառատ պետք է լինի․ գյուղացին առատաձեռն է, երբ որ լավ բերք է ստանում։

Ցորենուց, գարուց, ջրովի բազմամյա խոտաբույսերից սկսած՝ վերջացրած բանջարաբոստանային կուլտուրաներով խնդիր կունենանք, առաջ կգա նաև անասնակերի խնդիր։

Հունվարին մնաց երկու օր, ծանոթանալով եղանակի տեսությանը՝ ենթադրում ենք, որ առաջիկա տաս օրերի ընթացքում ևս տեղումներ չեն լինի, պիտի աղոթենք, որ գոնե մարտ, ապրիլ ամիսներին ջրի երես տեսնենք։

Երեկ եմ վերադարձել  Վրաստանից, մեր հարևան երկրի լեռնային գոտիներում գոնե  որոշակի քանակությամբ ձյուն  կա, հարևանները, կարծես, այս առումով վտանգի տակ չեն,  Աստված չտա նման տեմպերով մենք գնանք անապատացման»,-ասում է Գևորգ Աբրահամյանը։

Լուսանկարը՝  shantnews.am

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031