Այսօր՝ հունվարի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 15:40-ի սահմաններում 27-ամյա Սերգեյ Դարչինյանը իր վարած Toyota Corolla 096 BB 01 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի 30-րդ կմ հատվածում՝ Արտաշատ քաղաքի մուտքի մոտ գտնվող կամրջի հարևանությամբ, բախվել է ողբերգական ավտովթարի հետևանքով մահացած 2 երիտասարդ տղաների անունով տեղադրված հուշաքարին, մասամբ վնասել այն և հայտնվել ձորակում՝ ճահճուտի մեջ:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան:
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա եղել է սթափ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված համարանիշները հաշվառված են ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի հաշվեկշռում և սպասարկում է Հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության թիվ 9 (Արարատի) բաժնի պետին:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: