Հունվարի 29-ին ոստիկանության շտաբի պետ Արմեն Ղուկասյանն ընդունեց ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի առաքելության խորհրդատուներ Անետ Էրդմանին և Ալեքսանդր Սեկուլիչին։ Արմեն Ղուկասյանը ողջունելով հյուրերին՝ նշեց, որ արդյունավետ համագործակցություն կա ոստիկանության և ԵԱՀԿ ԺՀՄԻ գրասենյակի միջև և աշխատանքի պատրաստակամություն հայտնեց։
Անետ Էրդմանը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ նույնպես կարևորեց սերտ համագործակցությունը և ներկայացրեց իրենց առաքելության մանրամասները։ Գրասենյակի հավաքների ազատության վերաբերյալ գործունեության մասին Արմեն Ղուկասյանը որոշ հարցեր ուղղեց և կայացավ քննարկում։ Թեմայի շուրջ պարզաբանումներ ներկայացրեց նաև ոստիկանության իրավաբանական վարչության պետ Մանուկ Մուրադյանը։
Հանդիպմանը քննարկվեցին համագործակցությանն ու գրասենյակի գործունեությանը վերաբերող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։
Կարդացեք նաև
ՀՀ ոստիկանություն