Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Լի Լիտցենբերգը սեփական նախաձեռնությամբ Բաքվում հանդիպել է Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ղեկավար Թուրալ Գյանջալիևի հետ, հաղորդում է Turan գործակալությունը:
Նշվում է, որ հունվարի 29-ին Գյանջալիևը դեսպանին է փոխանցել ադրբեջանական համայնքի հիմնական ցանկություններն ու պահանջները՝ մասնավորապես, «իրենց տարածքները վերադառնալու, խախտված իրավունքները, այդ թվում գույքային, վերականգնելու» վերաբերյալ:
Դեսպան Լիտցենբերգն ասել է, որ ուշիուշով հետևում է Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի գործունեությանը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ