Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ մեդիայի հարցերով զեկուցողը կոչ է արել ազատ արձակել Ադրբեջանում ազատազրկված լրագրողներին

Հունվար 29,2020 18:55

ԵԽԽՎ-ում հունվարի 28-ին ընդունված «Եվրոպայում լրագրողների անվտանգության և մեդիայի սպառնալիքները» զեկույցը պետք է որ դրական ազդեցություն ունենա Ադրբեջանում մամուլի վրա: Ադրբեջանական Turan գործակալության հետ զրույցում նման կարծիք է հայտնել ԵԽԽՎ մամուլի ազատության հարցերով նոր զեկուցող Ստեֆան Շենակը:

«Ես դրական փոփոխությունների հույս ունեմ, դրանք անհրաժեշտ են, քանի որ Ադրբեջանում իրավիճակը հեռու է իդեալականից»,- ասել է նա:

Հարցին՝ ինչ է պետք անել իրավիճակի բարելավման համար՝ Շենակը նկատել է, որ անհրաժեշտ է չեղարկել այն օրենքները, որոնք թույլ են տալիս լրագրողներին ազատազրկման ենթարկել քննադատության համար:

«Դա նրանց օրինական իրավունքն է՛ և շատ կարևոր է, որ լրագրողներն աշխատեն ազատ և կարողանան հանրությանը տեղեկացնեն իրենց հետաքննությունների մասին»,- ասել է զեկուցողը:

Շենակը նաև նկատել է, որ Ադրբեջանի իշխանությունները չեն կատարում իրենց պարտավորությունները լրատվամիջոցների ազատության ոլորտում: «Միանգամայն պարզ է, որ իշխանությունները չեն կատարել իրենց պարտավորությունները: Ձեր իշխանությունները և ձեր իրավապահները չեն հասկանում, որ չի կարելի արգելափակել խոսքի ազատությունը: Հունվարի 28-ին ընդունված զեկույցում հատուկ ընդգծվում է, որ Ադրբեջանը չպետք է արգելափակի հետաքննող լրագրողների աշխատանքը, որոնք պետք է աշխատեն ազատ և առանց սպառնալիքների»,- ասել է Շենակը:

Նա նաև հավելել է, որ Եվրոպայի խորհուրդը զբաղվում է մի շարք երկրներում, այդ թվում Ադրբեջանում, Թուրքիայում, Ռուսաստանում, Ուկրաինայում սպանված և դատապարտված լրագրողների հարցերով: Ձեր երկրի համար բարելավում կլիներ դատապարտված լրագրողների և բլոգերների անհապաղ ազատումը: Եվրոպայի խորհուրդը հենց դրան կձգտի»,- եզրափակել է Ստեֆան Շենակը:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031