Լրահոս
Օրվա լրահոսը

2018-ին «Բենզին» ապրանքային շուկայում տնտեսվարողների թիվն ավելացել է երկուսով

Հունվար 29,2020 18:44

Հրապարակվել են ՀՀ ՏՄՊՊՀ-ի կողմից 2019 թվականին «Բենզին» և «Դիզելային վառելիք» ապրանքային շուկաներում իրականացված ուսումնասիրության արդյունքները:

Ինչպես հայտնեցին ՏՄՊՊՀ-ից, ուսումնասիրությունը նպատակ ուներ ստանալ այս ապրանքային շուկաների մրցակցային վիճակի ամբողջական պատկերը, գնահատել մրցակցային միջավայրը դիտարկված ժամանակահատվածի համար, ի հայտ բերել մրցակցությունը սահմանափակող հնարավոր խոչընդոտները և ներկայացնել լուծման ուղիներ մրցակցային միջավայրը բարելավելու նպատակով։ Մասնավորապես ուսումնասիրվել են իրավական կարգավորման դաշտը, սահմանված պահանջները և հնարավոր խոչընդոտները, շուկայի կառուցվածքը և գնային քաղաքականությունը:

Ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել, որ յուրաքանչյուր տարի «Բենզին» և «Դիզելային վառելիք» ապրանքային շուկաների մասնակիցների կազմը ենթարկվել է փոփոխու­թյան, մասնավորապես՝ 2017 թվականին «Բենզին» ապրանքային շուկայում ներմուծում է իրա­կանացրել թվով 4 տնտեսվարող, 2018 թվականին տնտեսվարողների թիվն ավելացել է երկուսով:

2019 թվականի հուն­վարի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում ներմուծում իրականացնող տնտեսվարող սուբյեկտների թիվը կազմել է 5, դրանք են՝ «Սիփիէս օիլ քոր­փորեյշն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, «Ֆլեշ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, «Մաքս Պետրոլ» փակ բաժնետիրական ընկերությունը, «Պլատինում օյլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը և «Սիփիէս օիլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը։

Ինչ վերաբերում է «Դիզելային վառելիք» ապրանքային շուկային, ապա 2017 և 2018 թվականների ընթացքում այս ապրանքային շուկայում ներմուծում է իրականացրել թվով 6 տնտեսվարող սուբյեկտ։ 2019 թվականի հունվարի 1-ից հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում այս ապրանքային շուկայում տնտեսվարողների թիվն էականորեն ավելացել է և կազմում է 18:

Ուսումնասիրությանն ամբողջությամբ կարող եք ծանոթանալ ՀՀ ՏՄՊՊՀ պաշտոնական կայքէջում:

ՀՀ ՏՄՊՊՀ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031