Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 29-ին Քարվաճառ քաղաքում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Շահումյանի շրջվարչակազմի պատասխանատուների, համայնքների ղեկավարների եւ դպրոցների տնօրենների մասնակցությամբ:
Քննարկվել են շրջանում իրականացվող տարբեր ծրագրերի ընթացքին եւ առկա խնդիրներին վերաբերող հարցեր:
Բակո Սահակյանը մեկ անգամ եւս կարեւորել է Շահումյանի շրջանի դերը մեր հայրենիքի ջրային անվտագության ապահովման հարցում եւ ընդգծել, որ տարբեր նախագծերի իրականացման ընթացում անվերապահորեն պետք է հետեւեն բնապահպանական նորմերին: Նախագահը նշել է, որ այդ հարցերը մշտապես լինելու են պետության ուշադրության կենտրոնում, եւ թերությունների ծագման դեպքում կձեռնարկվեն բոլոր միջոցները դրանք շտկելու ուղղությամբ:
Նախագահը հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ:
Կարդացեք նաև
Խորհրդակցությանը մասնակցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ