Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայի քաղաքացին հայերի դեմ ռասիստական գրությունն օգտագործել է Գերմանիայում ապաստան ստանալու նպատակով. Ermenihaber

Հունվար 29,2020 17:59

Թուրքիայի Թունջելի նահանգի Փերթեք շրջանում միայնակ ապրող 66-ամյա մի կնոջ՝ Քումրու Աքքայայի տան դռան վրա անհայտ անձը օրեր առաջ գրել էր «Սատկիր, հայի վիժվածք» և դռան մոտ թողել մեկ փամփուշտ։

Ըստ թուրքական աղբյուրի՝ ոստիկանության հետաքննությամբ պարզվել է, որ հիշյալ գրառումն արվել է հենց այդ կնոջ որդու՝ Յուսուֆ Ինան Աքքայայի խնդրանքով։

Նշվում է, որ Աքքայան խնդրել է Թուրքիայում ապրող իր ազգականին այդպիսի բովանդակությամբ գրություն թողնել իրենց դռան վրա, որպեսզի ինքը Գերմանիայում կարողանա ապաստան ստանալ։

Հաղորդվում է, որ Աքքայան Գերմանիայում է գտնվում 2015թ-ից: գերմանական պատկան մարմիններին ներկայացել է որպես ալևի և տեղեկացրել, որ ալևիների կյանքի անվտանգությունը Թուրքիայում ապահովված չէ։

Ermenihaber /   NTV

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031