Լրահոս
Օրվա լրահոսը

Բնակարանս պայթեցվեց եւ ոստիկանությունն օպերատիվ չգործեց. քաղաքացու ահազանգը

Հունվար 29,2020 15:41

Հունվարի 7-ին առավոտյան 05:15-ի սահմաններում պայթեցվել է բնակարանս, ինչի արդյունքում հրդեհ է բռնկվել և այրվել է հյուրասենյակում, խոհանոցում, միջանցքում գտնվող գույքը, ինչպես նաև ննջարանի գույքի մի մասը:

Հրշեջ ծառայությունը գործել է բավականին արագ, ահազանգից 6 րոպե անց ժամանել են, ինչի շնորհիվ չի այրվել ամբողջ շենքը: Սակայն ոստիկանությունը չի գործել օպերատիվ, բոլոր իրեղեն ապացույցները (բենզինով և դիզվառելիքով 2 շիշ) հայտնաբերվել են մեր կողմից՝ մեկը մինչև ոստիկանների ժամանելը, իսկ մյուսը դեպքից մոտ 1 շաբաթ անց, փորձագետների ժամանելուց և անհրաժեշտ փորձագիտական նյութերը վերցնելուց հետո, այսինքն` փորձագետներն ու ոստիկանները դեպքի վայրի պատշաճ զննություն չեն արել: Ասեմ ավելին, որ խնդրեցին որևէ այլ բան գտնելու դեպքում հայտնել իրենց:

Դեպքի հենց նույն օրը խնդրել եմ ոստիկաններին վերցնել տարածքում առկա, ինչպես նաև Նոր Նորքի բոլոր խաչմերուկների ՃՈ տեսաձայնագրող սարքերի բոլոր ձայնագրությունները: Նրանք մեզ հավաստիացրեցին, որ ամեն ինչ կարվի:

Նշեմ, որ այդ օրը չեմ եղել ՀՀ-ում, ընտանիքիս հետ մեկնել էի հանգստանալու, բոլոր հարցերով զբաղվել է եղբայրս: 13.01-ին ժամանեցի Երևան և անմիջապես գնացի ոստիկանություն: Հասկանալով, որ ոստիկաններն օպերատիվություն չեն ձեռնարկել, եղբորս հետ շրջեցինք շենքի հարակից տարածքներով՝ փորձելով հայթայթել որևէ տեսաձայնագրություն: Նշեմ որ ոստիկանության աշխատակիցն ասաց, որ ՃՈ տեսանկարահանող սարքերի ձայնագրությունները պահպանվում են 1 ամիս, և իրենք շուտով կստանան դրանք: Այնուհետև 20.01-ին ոստիկանությունից ասեցին, որ ՃՈ տեսաձայնագրող սարքերի ձայնագրությունները պահվում են առավելագույնը 48 ժամ, և արդարացան, որ 07.01-ը ոչ աշխատանքային օր էր, 08.01-ը առաջին աշխատանքային օրն էր, և շատ զբաղված էին, իսկ ամսի 9-ը արդեն ուշ էր ձայնագրությունները վերցնելու համար: Ոստիկաններին այդպես էլ չհաջողվեց վերցնել առկա տեսանկարահանող սարքերի ձայնագրությունները:

Հավելեմ որ ոստիկանը ասաց, որ իմ ընտանիքի և առհասարակ քաղաքացու անվտանգության հարցերով զբաղվելը ոստիկանության խնդիրը չէ, և խորհուրդ տվեց թիկնապահ վարձել: Ինչից հետո իմ և ընտանիքիս անվտանգության հարցերով զբաղվեցի ես:

Գոռ ԱՄԻՐԲԵԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031