Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանի եւ մյուսների գործն ուղարկվել է դատարան. «Ա1+»

Հունվար 29,2020 15:15

Հունվարի 20-ին Հատուկ քննչական ծառայությունը հայտարարել էր, որ դիզվառելիքի գործով նախաքննությունն ավարտվել է։

ՀՔԾ-ն հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ պարզվել է, թե ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ և «Ֆլեշ» ՍՊ ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, ՀՀ նախկին գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանի ու նույն նախարարության բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ, ՀՀ նախկին գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամը:

Գործով որպես մեղադրյալներ ներգրավվել էին հիշյալ նախկին պաշտոնյաները։

«Ա1+»-ի հետ զրույցում ՀՀ գլխավոր դատախազության մամուլի խոսնակ Արևիկ Խաչատրյանն ասաց, որ գործը հաստատվել է այն հսկող դատախազի կողմից և ուղարկվել Երևանի քաղաքի ընդհանուր իրավասության դատարան։

Գործի հետ կապված մենք փորձեցինք այլ մանրամասներ ճշտել Սերժ Սարգսյանի փաստաբան Ամրամ Մակինյանից։ Նա ասաց, որ տեղյակ չէ, թե կոնկրետ որ դատավորին է մակագրվել գործը, վարույթ ընդունվե՞լ է, թե՞ ոչ։

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031