Լրահոս
Օրվա լրահոսը

Նախընտրական Ադրբեջանում պայքարը լարված չէ. Սոնա Սուքիասյան

Հունվար 29,2020 14:36

Ադրբեջանի ուժային կառույցներում կարեւոր փոփոխություններ եղան, բայց դրանք շարունակում եմ մնալ ալիեւյան թեւի`նախիջեւանյան կլանի վերահսկողության տակ. այսօր «Օրբելի» կենտրոնի կազմակերպած քննարկման ժամանակ նման դիրքորոշում հայտնեց ադրբեջանագետ Սոնա Սուքիասյանը: Փետրվարի 9-ին Ադրբեջանում տեղի են ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրություններ, սակայն, փորձագետի դիտարկումներով, նախընտրական պայքարը լարված չէ: Նրա փաստմամբ, ընդդիմությունը բավական թույլ է Ադրբեջանում, քանի որ լուրջ ընդդիմադիր կուսակցությունները բոյկոտել են ընտրությունները:

Ինչեւէ, Ադրբեջանում տեղի ունեցած փոփոխությունները փորձագետը կարեւոր է համարում Ադրբեջանի համար`թե այդ երկրի արտաքին հարաբերությունների առնչությամբ, թե Մեհրիբան Ալիեւայի թեւի ուժեղացման: Սակայն, ըստ նրա, եթե անգամ Ադրբեջանի նախագահ դառնա Մեհրիբան Ալիեւան, Իլհամ Ալիեւն ու իր կլանը ստվերում շարունակելու են մնալ եւ ազդեցություն ունենալ զարգացումների վրա: Առհասարակ, այս երկու կլանների միջոցով, ըստ բանախոսի, Ադրբեջանում անընդհատ փորձում են հավասարակշռություն պահել, ինչը ուղեկցվում է նաեւ մրցակցությամբ եւ ոչ միշտ է հաջողվում:

Եթե Մեհրիբան Ալիեւան դառա նախագահ, Հայաստանի հետ հարաբերությունների եւ ԼՂՀ-ի մասով փորձագետը որեւէ փոփոխություն չի ակնկալում: Ասում է` երկու թեւերի մոտեցումներն էլ նույնն են: Ավելին, ադրբեջանական ընդդիմադիրների մոտեցումները այս հարցերում, ըստ բանախոսի, ավելի կոշտ են, քան իշխող Ալիեւների եւ Փաշաեւների կլանների մոտեցումները:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031