Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեւոր է, որ ՀՀ վարչապետը ևս մեկ անգամ Ջավախք այցելի. Ջոնի Մելիքյան

Հունվար 29,2020 13:53

«2019-ը Վրաստանում բավական թեժ էր»,-նկատի ունենալով մեր հարեւան երկրում մի քանի ուղղություններով ընթացող բողոքի ցույցերը՝ այսօր «Օրբելի» կենտրոնի կազմակերպած արտաքին քաղաքականությանը վերաբերող քննարկման ժամանակ ասաց վրացագետ Ջոնի Մելիքյանը: Առանձին-առանձին վերլուծելով մեր հարեւան երկրում տեղի ունեցած բողոքի ցույցերը, վրացագետը նկատում է`ամանորյա կենացների ֆոնին դադարած ցույցերը փետրվարին վերսկսվելու են եւ Հայաստանի համար կարեւոր է մեր հարեւան երկրում կայունության պահպանումը, որ Վրաստանի պառլամենտում հեղափոխություն տեղի չունենա: Վերլուծելով զարգացումների հնարավոր սցենարներն էլ, փորձագետը գտնում է, որ Վրաստանում իշխող ուժին կհաջողվի պահպանել մեծամասնությունը խորհրդարանում:

Վրացագետի կանխատեսումներով, Վրաստանում թեժ է լինելու նաեւ այս տարի, մանավանդ, որ գործին խառնվում են նաեւ ԱՄՆ կոնգրեսականներ, որոնք հորդորում են Վրաստանի իշխանություններին համամասնական ընտրակարգն ամրագրել ԸՕ-ում, մինչդեռ հորդոր հնչեցնողներն իրենք մեծամասնական ընտրակարգով ընտրված են: Ամերիկացի դեմոկրատները, ովքեր նախկինում Միխայիլ Սահակաշվիլիի իշխանության հետ սերտ համագործակցություն են ունեցել, ըստ Ջոնի Մելիքյանի այժմ էլ փորձում են դերակատարում ունենալ վրացական զարգացումներում:

Վրացական լարված ներքաղաքական իրավիճակը փորձագետը հայ-վրացական հարաբերությունների համար կորուստ է համարում, քանի որ Վրաստանի նախկին վարչապետի հետ ՀՀ վարչապետը նաեւ ոչ ֆորմալ եւ բավական լավ հարաբերություններ ուներ, ինչը, բնականաբար, իր ազդեցությունն էր ունենում նաեւ երկու երկրների պաշտոնական հարաբերությունների վրա: Փորձագետը կարեւոր է համարում, որ ՀՀ վարչապետը ևս մեկ անգամ Ջավախք այցելի: Նա կարեւոր է համարում, որ ՀՀ իշխանությունները Վրաստանի գործող իշխանության հետ ակտիվ աշխատեն, որպեսզի փոխվստահություն լիներ, որ Հայաստանն ու Վրաստանը միմյանց համար վտանգ չեն ներկայացնում:

«Վրաստանի նոր վարչապետը տարածաշրջանային այցեր կատարել է, բայց ոչ ֆորմալ շփումներ դեռ չկան, հավանաբար ֆորմալ հարթությունում պետք է հարաբերությունները ակտիվացնենք»,- ասում է փորձագետը` հավելելով, որ աշնանը Վրաստանում կայանալիք ընտրություններից հետո առավել հստակ կլինի իրավիճակը եւ հարաբերությունները այդ դեպքում հնարավոր կլինի ակտիվացնել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031