Լրահոս
Օրվա լրահոսը

Կապանի քաղաքապետ. «Իմ շրջապատում չեմ հանդիպել այնպիսի մարդկանց, որոնք որ այն ժամանակ կվախենային թե՛ Սուրիկ Խաչատրյանից, թե՛ Վահե Հակոբյանից». «Հրապարակ»

Հունվար 29,2020 12:52

Կապանի քաղաքապետ Գեւորգ Փարսյանն այն եզակիներից է, որ հետհեղափոխական Հայաստանում, լինելով անկուսակցական, քաղաքապետի ընտրություններում հաղթանակ տարավ իշխանական թեկնածուի նկատմամբ։

Նրա մրցակիցը Սյունիքի փոխմարզպետ Նարեկ Բաբայանն էր, որն այժմ էլ պաշտոնավարում է եւ ստիպված է աշխատել իրեն հաղթած քաղաքապետի հետ։

– Նախորդ իշխանությունների օրոք, հատկապես, երբ Սյունիքի մարզը ղեկավարում էր Սուրիկ Խաչատրյանը, խոսվում էր մարզում վախի մթնոլորտի մասին։ Դուք՝ որպես սյունեցի, ի՞նչ կարող եք ասել, իսկապե՞ս այն ժամանակ կար վախի մթնոլորտ, եւ հիմա վերացե՞լ է։

– Էսպես ասեմ՝ ով վախենում էր էն ժամանակ, միշտ էլ վախենալու է։ Ով չէր վախենում, չի էլ վախենում հիմա։ Այսինքն՝ ես այդ վախի մթնոլորտ ասվածի հետ համաձայն չեմ։

– Դե, եթե վախեցնողներ չլինեն, գուցե վախեցողներ էլ չլինեն։

– Գիտե՞ք ոնց, մարդ տեսակից է, վախեցողը միշտ էլ վախենում է։ Համենայնդեպս, ես իմ շրջապատում չեմ հանդիպել այնպիսի մարդկանց, որոնք որ այն ժամանակ կվախենային թե՛ Սուրիկ Խաչատրյանից, թե՛ Վահե Հակոբյանից։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031