Լրահոս
Օրվա լրահոսը

Զարմանալի է գուցե, թե բանակից ավելի ո՞ր ինստիտուտին է վստահում այն մնացյալ 11 տոկոսը. «Ժամանակ»

Հունվար 29,2020 12:46

Հայկական բանակը վայելում է Հայաստանի քաղաքացիների 89 տոկոսի վստահությունը: Ըստ հունվարի 28-ին հրապարակված հարցման տվյալի, Հայաստանի քաղաքացիների այդ չափը պետական ինստիտուտներից ամենից առաջ վստահում է բանակին: Դա ամենևին զարմանալի ցուցանիշ չէ:

Ավելին, զարմանալի է գուցե, թե բանակից ավելի ո՞ր ինստիտուտին է վստահում այն մնացյալ 11 տոկոսը: Բայց դա չէ էականը, իհարկե: Բանակի տարեդարձի օրը Հայաստանում այնքան խոսքեր են շռայլվում հայկական զինուժին, որ լիուլի կբավականացնեն մի ամբողջ տարի: Միևնույն ժամանակ, բանակը մի ամբողջ տարի ունի, իհարկե, ոչ թե խոսքերի, այլ թիկունքի անհրաժեշտություն: Թիկունքը տվյալ պարագայում կազմված է, կամ պետք է կազմված լինի ոչ միայն հանրային վստահությունից ու մաղթանքներից, հանրային հպարտությունից: Դրանք շատ կարևոր են, բայց բանակի թիկունքը պետք է կազմված լինի արդյունավետ կառավարումից և ուժեղ տնտեսությունից: Բանակն ունի արդիական սպառազինության, անընդհատ համալրման, տեխնոլոգիական առաջընթացի, հակառակորդից միշտ առնվազն մեկ քայլ առաջ լինելու, այլ կերպ ասած՝ վաղվա պատերազմին պատրաստ լինելու հրատապ անհրաժեշտություն, քանի որ ժամանակակից աշխարհում այսօր պատերազմ զսպելը կարող է աստիճանաբար դառնալ անբավարար՝ անվտանգության խորքային իրողության համար: Իսկ այդ ամենը բանակին կարող է տալ տնտեսությունը, ուրիշ ոչ ոք կամ ուրիշ ոչ մի այլ հարթություն կամ աղբյուր:

Հայաստանի անվտանգության և պաշտպանության բացառիկ երաշխավորը հայկական բանակն է, իսկ բանակի մարտունակության ու արդիականության բացառիկ երաշխավորը՝ հայկական տնտեսությունը։ Այլ բանաձև և տարբերակ չկա, ըստ այդմ՝ հունվարի 29-ից սկսած, մինչև հաջորդ հունվարի 27, առանցքում պետք է լինի տնտեսությունը, որպես հայկական բանակի թիկունք:

Արամ ԱՄԱՏՈՒՆԻ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031