Լրահոս
Օրվա լրահոսը

Սուտն ու ճշմարտությունը՝ Սորոսի ու նրա հիմնադրամից դրամաշնորհ ստացածների մասին. Լարիսա Մինասյանը փաստեր հրապարակեց

Հունվար 29,2020 12:40

Ինչպես հայտնել էինք, «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Ջորջ Սորոսի հիմնադրած գրասենյակի հասցեին Հայաստանում վերջին շրջանում ծավալված հակաքարոզչությանը: Ապա նա հրապարակեց ԶԼՄ-ներում առավել հաճախ շրջանառվող կեղծ լուրերը հիմնադրամի աշխատանքի վերաբերյալ:

«Սուտ-Ջորջ Սորոսն իր ունեցվածքը ձեռք է բերել տարբեր երկրներում արհեստական ճգնաժամեր եւ հեղափոխություններ հրահրելով, եւ «Բաց հասարակության հիմնադրամները» դեր են ունեցել այդ գործում:

Փաստ-Ջորջ Սորոսն իր ունեցվածքը ձեռք է բերել ժողովրդավարական երկրների ֆինանսական շուկաներում, որոնք վերահսկվում են խիստ կարգավորիչ մարմինների կողմից:

Սուտ-Հիմնադրամը ֆինանսավորել է Ադրբեջանի հանդեպ միակողմանի խաղաղության քարոզը:

Փաստ-Հիմնադրամն Ադրբեջանի հանդեպ խաղաղության քարոզ չի ֆինանսավորել: ԼՂ հակամարտության հետ կապված որեւէ նախաձեռնություն երբեւէ չի ֆինանսավորվել:

Սուտ-Հիմնադրամը դրամաշնորհ է տվել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանին, նրա տեղակալ Գեմաֆին Գասպարյանին, ԿԳՄՍ փոխնախարար Արեւիկ Անափիոսյանին եւ պետական պաշտոն զբաղեցնող մի շարք անձանց:

Փաստ-Հիմնադրամը կազմակերպություններին է դրամաշնորհ տրամադրել, որոնցում մինչեւ պետական պաշտոն զբաղեցնելն աշխատել են այդ անձինք:

Սուտ-Հիմնադրամը կապ ունի «Սասնա ծռեր» կուսակցության հետ:

Փաստ-Հիմնադրամը երբեւէ որեւէ կապ չի ունեցել եւ չունի կուսակցության հետ, չի աջակցել եւ չի աջակցում որեւէ կուսակցության:

Սուտ-Հիմնադրամն աջակցում է Հայ առաքելական եկեղեցու դեմ հակաքարոզչության իրականացմանը

Փաստ-Հիմնադրամը պաշտպանում է յուրաքանչյուրի խղճի եւ դավանանքի ազատությունը: Ի դեպ, Հայ առաքելական եկեղեցին միակ կրոնական կազմակերպությունն է, որը 2010-11թթ. ստացել է դրամաշնորհ՝ 50 000 դոլարին համարժեք գրանտ, որի շրջանակում կազմակերպել է 130 երեխայի ամառային հանգիստը:

Սուտ-Հիմնադրամը ֆինանսավորել է «Իմ մարմինն անձնական է» գրքի հրապարակումը, «Մել» ֆիլմը, «Հուզանք ու զանգ» ներկայացումը, «Բռնության ձայնը» անանուն նամակների հրապարակումը, Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարը:

Փաստ-Հիմնադրամն աջակցում է մեր երկրում ամենաբարդ եւ խնդրահարույց հարցերի բաց եւ հանրային քննարկմանը, բայց չի ֆինանսավորել այդ նախաձեռնություններից որեւէ մեկը:

Սուտ-Ջորս Սորոսը եւ հիմնադրամը քարոզում են աբորտները:

Փաստ-Հիմնադրամը պայքարում է սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների դեմ, միաժամանակ՝ աջակցում կանանց առողջության պահմանման նպատակով ծառայություններ ստանալու իրավունքը, որն իրականացվում է կամավոր եւ ինքնուրույն:

Սուտ-Հիմնադրամը խրախուսում է տրանսգենդեր-մարմնավաճառների քարոզը:

Փաստ-Սա բացարձակ սուտ է, նման քարոզ երբեւէ չի իրականացվել:

Սուտ-Հիմնադրամն իրականացնում է մարդասպանների եւ ահաբեկիչների հերոսացման քարոզ:

Փաստ-Հիմնադրամը նման քարոզ երբեւէ չի իրականացնել, այլ պաշտպանել եւ իրականացրել է արդարադատության հասանելիության հիմնարար իրավունքը»,-հայտարարեց Լարիսա Մինասյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031