Երեկ նախկին «Միկա» մարզահամալիրում անցկացված բասկետբոլի աստղերի խաղը զարդարեցին պրոֆեսիոնալների ԱՄՆ-ի խորհրդանշական եւ Ա լիգայի ամբողջ աշխարհի, այդ թվում` Հայաստանի ներկայացուցիչներով համալրված հավաքական թիմերի միջեւ հանդիպումը, ինչպես նաեւ այդ խաղի մեծ ընդմիջման ժամանակ կազմակերպված դանքերի` գնդակն օղակի մեջ վերեւից մխրճելու, մրցույթը:
Շոու ծրագրի սկզբում բոլոր մասնակիցները եւ հանդիսատեսը մեկ րոպե լռությամբ հարգեցին համաշխարհային բասկետբոլի լեգենդ Կոբե Բրայանթի եւ նրա դստեր հիշատակը:
Կարդացեք նաև
Ամերիկացի պրոֆեսիոնալների եւ Ա լիգայի հավաքականի միջեւ հավասար պայքարում ընթացած հանդիպման ելքը վճռվեց վերջին վայրկյանին եւ ավարտվեց ամերիկացիների հաղթանակով՝ 93:91:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ