Պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ՀՀ ՊՆ նոր տարբերանշանի տարբերակը: ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, իր ֆեյսբուքյան էջում հրապարակելով առաջարկվող տարբերանշանի լուսանկարը, նշել է, թե այդ տարբերակում յուրաքանչյուր բաղադրիչն ինչ է խորհրդանշում:
Ֆեյսբուքում նոր տարբերանշանի քննարկումը բավականին բուռն է, սակայն դժվար է գտնել դրական կարծիք: Առավելապես դժգոհ են հերալդիկայի մասնագետները, նկարիչները, դիզայներները: Կատարված աշխատանքը որակելով մասնագիտորեն վատ իրականացված՝ նրանք նշում են էական բացերը:
«Որպես մասնագետ ասեմ՝ մեջը ուժ չկա։ Ունի ավելորդ լարումները ու սուր անկյունները։ Արվածի քանակայինը, հատերը, չեն բացատրվում։ Գունայինը՝ շատ է դեղին ու թերևս դեղինը ցորենի գույնը չէ։ Էսքանը բավարար է վրան կրկին աշխատելու համար»,- նշել է Գյումրիի քանդակագործության ազգային պարկ-թանգարանի տնօրեն Արթուր Գևորգյանը:
«Ես տամ մասնագիտական գնահատական: Այստեղ պակասում են գույների նշանակությունները. խնդրում եմ ավելացնել, որպեսզի պարզ լինի՝ որ գույնը ինչ խորհրդանիշ ունի։ Իսկ եթե հեղինակը խորհրդանշական չի համարում գույները, ապա շատ խայտաբղետ է, որն էլ, զինանշանի արտաքին տեսքը փչացնում է»,- նշել է մարքեթոլոգ Անահիտ Մանասյանը՝ ընդգծելով, որ խորապես ուսումնասիրել է սիմվոլիզմի թեման, որն էլ կիրառում է իր աշխատանքում՝ տարբերանշաններ ստեղծելիս:
Կարդացեք նաև
Կարմեն ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում