Փաշինյանն իր հինգ ժամանոց ասուլիսից ավելի քան երկու ժամը տրամադրեց հերթական «100 փաստն» ընթերցելու վրա, երբ դա կարելի էր անել պարզապես հերթական լայվով կամ ուղղակի լրատվամիջոցներին տրամադրելով՝ առանց լրագրողներին «թմրեցնելու»։
Ինչպես նախկինում, այս անգամ ևս վարչապետի կողմից ներկայացված «100 փաստը» առանձնահատուկ ցուցանիշներով աչքի չընկավ։
Դրանում ներկայացված էին ցուցանիշներ, որոնք ընդամենը կառավարության ամենօրյա գործառույթներ էին։ Դրանց մեծ մասի համար կիրառելի է «դա լավ չէ, դա նորմալ է» հայտնի դարձած խոսքը: Ի վերջո, աշխատող պետական ապարատի գործառութային կետերով կարելի է ոչ թե 100, այլ հազար ու ավելի «փաստ» ներկայացնել։
Բացի այդ, եթե վարչապետն իրոք ցանկանում է հանրությանը ներկայանալ իր թափանցիկ աշխատանքով, ապա պետք է մատնանշվեն նաև այնպիսի խնդիրներ, որոնց լուծումը կառավարությունը դեռևս չունի, շեշտելով, թե ինչ քայլեր են ձեռնարկելու տարբեր ոլորտներում գրանցված բացասական դինամիկան դրականի փոխելու և առկա պրոբլեմները հանգուցալուծելու համար։
Կարդացեք նաև
Թե չէ Կապանում ներկայացված 100 փաստից տպավորություն է առաջանում, որ վարչապետն առաջնորդվում է ամեն կերպ ինչ որ դրական արդյունք ցույց տալու «մոլուցքով»։
Եվ դա է պատճառը, որ այդ ցուցակում այնպիսի փաստեր են ներկայացված, որ շատ քիչ են կապված կառավարության արդյունավետ աշխատանքի հետ կամ շատ քիչ կարևորություն ունեն երկրի առաջընթացի տեսանկյունից։
Օրինակ՝ 56-րդ կետում ներկայացված է, որ 2019-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայության թանգարաններ է այցելել 1 մլն 230 հազար այցելու, ինչը մեծ չափով գերազանցում է 2018 և 2017 թթ.-ին թանգարաններ այցելած մարդկանց թիվը:
Կամ վերջին ամիսներին Հայաստանում ընթանում են հնամաշ ավտոմեքենաների թափքերի ուտիլիզացման ակտիվ աշխատանքներ և հավաքվել է շուրջ 21 000 լքված մեքենայի կմախք:
Թե ինչ կարևորություն ունի այսպիսի ցուցանիշների արձանագրումը, դատեք ինքներդ, սակայն տպավորություն է, որ բազմաթիվ ոլորտներում գրանցված արդյունքներն այնքան էլ հուսադրող չեն, այլապես վարչապետը չէր մնա այսպիսի փոքր տրամաչափի ցուցանիշների հույսին։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում