Լրահոս
Օրվա լրահոսը

Պյատիգորսկ քաղաքում մահացած Երեւանի նախկին ոստիկանապետի գործով կան վկաներ, որոնց հետ տարվում են քննչական գործողություններ. «Հայկական ժամանակ»

Հունվար 29,2020 09:00

Երեւանի նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը ՌԴ քաղաքացի չի հանդիսացել, նա Պյատիգորսկ քաղաքում ուներ ժամանակավոր գրանցում: Այս մասին ՀԺ-ի հարցմանն ի պատասխան հայտնել են ՌԴ Ստավրոպոլ երկրամասի քննչական կոմիտեից:

Հիշեցնենք, որ 2019 թվականի նոյեմբերի 28-ին Պյատիգորսկ քաղաքում գտնվող «Бородинское пиво «Сюрприз» ՍՊԸ մասնավոր գարեջրագործարանում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով մահացել էր Աշոտ Կարապետյանը եւ նրա մորեղբայրը՝ հիշյալ գործարանի տնօրեն Տիգրան Տարփոշյանը:

ՌԴ Ստավրոպոլ երկրամասի քննչական կոմիտեից ՀԺ-ին նաեւ հայտնել են, որ դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում կան վկաներ, որոնց հետ տարվում են քննչական գործողություններ:

Ստավրոպոլի քննչական կոմիտեն իր պատասխանում նշել է նաև, որ պայթյունի պատճառի հետ կապված նոր մանրամասներ չկան, այնպես որ քրեական գործը հարուցվել եւ մնում է ՌԴ քրեական օրենսգրքի 238 հոդվածի 3-րդ մասով, որը ենթադրում է արտադրական աշխատանքի գործընթացում պահպանել, փոխադրել և օգտագործել այնպիսի նյութեր, որոնք չեն համապատասխանում արտադրական անվտանգության կանոններին և կարող են պատճառ հանդիսանալ երկու և ավելի մարդու անզգույշ մահվան համար:

Նաիրա ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Մոսկվա

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031