Ռուսաստանի կառավարությունը հաստատել է ֆեյք կամ արգելված տեղեկատվություն տարածող էլեկտրոնային հասցեներն արգելափակելու վերաբերյալ օրինագիծը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Կառավարության պաշտոնական հայտարարության մեջ նշվում է, սակայն, որ նախագիծը վերամշակման կարիք ունի: Մասնավորապես, փաստաթղթի հեղինակները խնդրում են «տեքստում հստակեցնել «հաղորդագրությունների փոխանակման ծառայության կազմակերպիչ» հասկացությունը՝ խուսափելու հնարավոր ընդլայնված մեկնաբանությունից»:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ